Այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւը, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները մտան խորը ճգնաժամի փուլ, կարծում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը:
Թերթը նշում է, որ փաստաթուղթն այժմ պետք է քննարկվի ԱՄՆ Սենատում, սակայն հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում նրան: Նշվում է նաեւ, որ Կոնգրեսում այն բանաձեւի քննարկման պատմական հիմք են ծառայել Անատոլիայում 1915-1916թթ. հայերի զանգվածային տեղահանումներն ու կոտորածները: «Հայերը խոսում են զոհերի մասին, որոնց թիվը հասնում է 1,5 միլիոնի: Թուրքիան նշում է Առաջին աշխարհամարտի ժամանակ 1 միլիոն զոհվածների մասին՝ պնդելով, թե պատերազմն էր այդ մարդկանց ծանր ճակատագրի նախադրյալը: Նա նաեւ հերքում է, թե հայերի պարբերական ոչնչացումները Ցեղասպանություն էին»,- նկատում է թերթը:



























