Մոսկվայում հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա` սերոզային մենենգիտի կասկածանքով: Հիվանդներից երկուսի մոտ ախտորոշումը հաստատվել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ռուսական մայրաքաղաքի առողջապահության բաժանմունքի մոր եւ մանկան բուժօգնության վարչության պետ Իրինա Կալինովսկայան:
Ավելի վաղ առողջապահության բաժանմունքի ղեկավաի պաշտոնակատար Գեորգի Գոլուխովը ՌԻԱ Նովոստիին հաղորդել է, որ բժիշկները Մոսկվայում վերջրես արտերկրից ժամանած 3 երեխաների մոտ ախտորոշել են «սերոզային մենինգիտ»:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Լիպեցկում մենինգիտ են կասկածում 84 երեխաների մոտ:
Լիպեցկում մենինգիտ են կասկածում 84 երեխաների մոտ
Մենինգիտի առաջին «պայթյունը» գրանցվել է Ռոստովի երկրամասում` 3-ամյա փոքրիկի` մանկական հիվանդանոցում մահանալուց հետո: Ավելի ուշ հիվանդության արդյունքում շրջանում եւս մեկ երեխա է մահացել:
Դրանից հետո Ռուսաստանի տարբեր շրջաններում գրանցվել են էնտերավիրուսով վարակվելու եզակի դեպքեր: Այսպես, Աստրախանում բուժվում են 4 երեխաներ, եւս մեկն էլ` Ադլերում: Էնտերովիրուսով վարակվելու դեպքեր գրանցվել են նաեւ Վոլգոգրադի եւ Նիժեգորոդի երկրամասերում: Հիշեցնենք, որ էնտերովիրուսը մենինգիտի հարուցիչ է:

























