Ռուս լրագրողները շտապել են ամերիկացի նախկին գործակալ Սնոուդենին ռուսաստանցի լրտեսուհի Աննա Չապմանի հետ ամուսնացնելու հարցում: Պարզվել է, որ սոցցանցի միկրոբլոգը, որտեղ Սնոուդենը համաձայնել է Չապմանի ամուսնության առաջարկին, կեղծ է եղել:
Հիշեցնենք, որ նախօրեին լրտեսուհին Սնոուդենին առաջարկել էր ամուսնանալ` Ռուսաստանում բնակվելը հեշտացնելու համար:
Ռուսաստանցի լրտեսուհի Չապմանը Սնոուդենին ամուսնության առաջարկություն է արել
«Ես կամուսնանայի Չապմանի հետ`անկախ ամեն ինչից: Աստված իմ, պարզապես նայեք նրան» — Twitter-ում նման գրառում էր կատարել EJosephSnowden օգտատերը:
Սնոուդենն «այո» է ասել լրտեսուհի Չապմանին
Սակայն բրիտանական The Guardian թերթը հայտնել է, որ սոցցանցերում Սնոուդենը գրանցված չէ: Ըստ լրագրող Գլեն Գրինվալդի` Սնոուդենի անունից բացված միկրոբլոգը կեղծ է, գրում է rbc-ն:
Չնայած մի շարք փորձագետներ արդեն հասցրել են մեկնաբանել Սնոուդենի եւ Չապմանի հնարավոր միությունը: Ըստ նրանց` ռուսաստանցի կնոջ հետ ամուսնությունը կօգնի ԿՀՎ-ի նախկին գործակալին դուրս գալ «օդից կախված» վիճակից: Նոր կարգավիճակի շնորհիվ Սնոուդենը օրինական հիմք կունենա ռուսական քաղաքացիություն եւ պետական պաշտպանություն խնդրելու: Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ Չապմանը եւ Սնոուդենը չեն կարող ամուսնանալ տարանցման գոտում, այնտեղ ամուսնություններ չեն գրանցում:



























