Ռուսաստանցի նախկին լրտեսուհի Աննա Չապմանը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ամուսնության առաջարկություն է արել: «Կրակագույն մազերով կինը հակիրճ եւ բարեհամբույր է եղել»,-ասվում է The Daily Mail պարբերականի հոդվածում: «Կամուսնանա՞ Սնոուդենն ինձ հետ»,-իր Twitter-ում գրել է Չապմանը:
The New York Daily News-ի հոդվածում է նշվում, Աննայի ուղերձն ուղարկվել է «Ռուսաստանից՝ մեծ սիրով», ինչը 007 գործակալի մասին պատմող ֆիլմի վերնագիրն է: Այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն:
Չապմանն առաջարկել է նաեւ ԱՄՆ ԱԱԳ-ին հոգ տանել իրենց ապագա երեխաների մասին, փոխանցում է RT-ն:
Պարբերականը հիշեցնում է, որ 2010-ին Չապմանը արտաքսվել է ԱՄՆ-ից որպես ռուսաստանցի լրտեսուհի: Այժմ նա մոդել է, ով «սեր է տածում» ԿՀՎ նախկին աշխատակցի նկատմամբ:





























