Էդվարդ Սնոուդենը պատրաստ է  ամուսնանալ ռուս նախկին լրտեսուհի Աննա Չապմանի հետ` Ռուսաստանում ապաստանի խնդիրը լուծելու համար:

«I would have married Chapman regardless of the rest. Goddamn, just look at her (Ես կամուսնանայի Չապմանի հետ`անկախ ամեն ինչից:  Աստված իմ, պարզապես նայեք նրան)», - իր Twitter-ում գրել է Սնոուդենը, հաղորդում է fontanka.ru-ն:

Հիշեցնենք, որ Չապմանն ամուսնության առաջարկ  էր արել Սնոուդենին: «Սնոուդեն, դու կամուսնանա՞ս ինձ հետ» - իր Twitter-ում անգլերեն գրել էր Չապմանը: 

Ռուսաստանցի լրտեսուհի Չապմանը Սնոուդենին ամուսնության առաջարկություն է արել

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պահանջում է կալանավորել Սնոուդենին, որը մեղադրվում է հատուկ ծառայության գաղտնիքները բացահայտելու մեջ, եւ նրան ԱՄՆ-ին արտահանձնել: Ներկայումս ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը գտնվում է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցման գոտում, որը չի կարող լքել փաստաթղթերի բացակայության պատճառով: