Ռուսաստանի Սարատովի երկրամասի խռովահույզ Պուգաչեւ քաղաքից դուրս է բերվել չեչեն երիտասարդության մի հատվածը` ազգային սփյուռքի որշմամբ: Թե կոնկրետ ուր են տարել երիտասարդներին, չի հաղորդվում:
Հաղորդվում է, որ չեչենները դուրս են բերել երիտասարդության այն հատվածը, որն իրենց կարծիքով «լավ կառավարելի չէ եւ արմատական հայացքներ ունի»: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պուգաչեւում անկարգությունները սկսվել են հուլիսի 7-ի երեկոյան` 20-ամյա զինծառայող Ռուսլան Մարջանովի հուղարկավորությունից հետո: Վերջինս սպանվել է 16-ամյա չեչեն Ալի Նազիրովի կողմից:
Ռուսաստանի Սարատովի երկրամասում տեղի բնակիչները պահանջում են արտաքսել կովկասցիներին
Նրանք փորձել են ներխուժել քաղաքային վարչության շենք, ցանկացել են քանդել կովկասցուն պատկանող սրճարանը, ինչպես նաեւ փակել են տարածաշրջանային նշանակության մայրուղին: Քաղաքացիները պահանջել են արտաքսել բոլոր չեչեններին:
Սարատովի մարզում հուզումները չեն հանդարտվում. «Վերցրու քո չեչեններին ու հետ տար լեռները»
Մինչ այդ, նախօրեին հյատնի է դարձել, որ ռուս ազգայնականները ծրագրում են հանգստյան օրերին Պուգաչեւում մի մաբողջ «դեսանտ» իջեցնել, որը մի շարք պայմաններ կառաջադրի:

























