Ք.Ա. 16-12-րդ դարերի քաղաք է հայտնաբերվել Լառնակայի օդանավակայանից ոչ հեռու՝ մզկիթի հարեւանությամբ: Այն բացահայտել են գեոռադարների շնորհիվ: Պեղումներն անցկացնում են Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները:

Քաղաքը զբաղեցրել է 25-50 հա մակերեսով տարածք:  Ք.Ա. 12-րդ դարասկզբում այն ավերվել է: Հնագետները հայտնաբերել են պղնձի արտադրամաս, որտեղ պղնձի հումք է մնացել,  հայտնաբերվել են նաեւ վառարանի եւ օդի  ճնշման սարքերի հետքեր: Ենթադրվում է, որ հնագույն արտադրամասը կառուցել են  գերեզմանի տեղում, որտեղից հեռացվել են մասունքները: Հնագետները հայտնաբերել են կերամիկական իրեր, բրոնզե առարկաներ եւ փորագրումներով երկու կնիքներ, որոնցից մեկին երեք զինվորական են պատկերված, իսկ մյուսին՝ զինվոր է կամ եղջերու, որսորդ եւ ծառ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: