Կալիֆորնիայի Գերագույն դատարանը հրաժարվել է նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելքը վերականգնելուց: Այդ մասին բողոքարկումը հունիսի 30-ին ներկայացրել էին նույնասեռ ամուսնությունների հակառակորդները՝ դրանց գրանցումը նահանգի տարածքում վերսկսելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հրաժարվել էր վերանայել նույնասեռ ամուսնությունների գրանցումն արգելելու պահանջը, սակայն դրա հակառակորդները շարունակում են պնդել, որ ըստ օրենքի, իրենք դեռ 25 օր ունեն` հարցի կրկնակի վերանայմանը հասնելու համար, հայտնում է lenta.ru-ն:
ԱՄՆ-ի գերագույն դատարանը փաստացի օրինականացրել է նույնասեռ ամուսնությունները
Հաջորդը Սան Ֆրանցիսկոյի դատարանն է թույլատրել նույնասեռ ամուսնությունների գրանցումը:
Կալիֆորնիայում նույնասեռ ամուսնությունների գրանցումը հաջորդել է հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռին, որն ապասահմանադրական էր ճանաչել 2008թ. ընդունված դաշնային օրենքի՝ ամուսնությունը որպես «տղամարդու եւ կնոջ միություն» սահմանող դրույթը:





























