ԿՀՎ-ի նախկին ղեկավար Դավիթ Պետրեուսը Նյու Յորքի քաղաքային համալսարանում (CUNY) 1 դոլար աշխատավարձ կստանա: Նախապես ծրագրվել էր, որ հատուկ ծառայության նախկին ղեկավարը  տարեկան 200 հազար դոլար կվճարեն՝ որպես CUNY-ի քոլեջներից մեկում հրավիրված պրոֆեսորի:

Սակայն մի քանի դասախոսներ ու քաղաքական գործիչներ վրդովմունք են հայտնել «վեցանիշ» հոնորարի կապակցությամբ, ասված է հոդվածում: Արդյունքում աշխատավարձի չափը փոփոխվել է: Պետրեուսի փաստաբանի խոսքով՝ իր հաճախորդը համալսարանում աշխատանքը երբեք որպես եկամտի աղբյուր չի ընկալել, գրում է The New York Times-ը:

«Երբ գումարի վերաբերյալ ոչ միանշանակ արձագանք եղավ, նա որոշեց, որ առավել կարեւոր է կենտրոնանալ ուսանողների եւ դասախոսությունների վրա», - ընդգծել է Ռոբերտ Բարնետը:  Այդ պատճառեվ, նշել է փաստաբանը, Պետրեուսն առաջարկել է «հանել գումարի հարցը», հայտնում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, Պետրեուսը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնը լքել էր իր կենսագիր Պոլա Բրոդուելի հետ ունեցած սիրային կապի բացահայտումից հետո: