Ճապոնիայում հիրոմանտիայի նկատմամբ հավատը պլաստիկ վիրաբուժության նոր տեսակ է առաջացրել. ճապոնացիները խնդրում են վիրահատական միջամտությամբ երկարացնել ցանկալի նպատակին հասնելու համար նախատեսված գծերը: Նման վիրահատության պահանջարկն այնքան մեծ է եղել, որ կլինիկաներից մեկը հեռացրել է գովազդը՝ մեծ քանակությամբ այցելուների պատճառով:
Ընթացակարգն իրականացվում է էլեկտրական հերձակով, որը մաշկի վրա թողնում է այրվածք եւ գրեթե չերեւացող սպի: Վերքը բուժվում է գրեթե մեկ ամիս անց: Ըստ վիճակագրության՝ տղամարդիկ ցանկանում են երկարացնել այն գծերը, որոնք կապված են հիմնականում ֆինանսական հաջողության հետ, կանայք՝ հաջող ամուսնության: Այցելուների մեծ մասը 30-ն անց է:
Վիրաբույժի մոտ ճակատագիրը փոխելն այնքան էլ թանկ չէ: Օրինակ, Շոնան կոսմետիկ վիրաբուժության կլինիկայում 10-15 րոպե տեւողությամբ վիրահատությունն արժի 1000 դոլար:
Ինչպեսգրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այցելուներն ամենից հաճախ բժշկին դիմում են ձեռքին արդեն իսկ նկարված գծերով: Դրանց երկարացումն իրենց անհրաժեշտ է կյանքում երջանկության հասնելու համար:





























