Հնագետները, երեւում է, մարդկության պատմության հնագույն լուսնային օրացույցն են գտել: Անսպասելի բացահայտումը գիտնականները կատարել են Շոտլանդիայի Աբերդինշիրի դաշտերում: Ավելի ուշ պեղումների արդյունքում գիտնականները լուսնի 12 փուլերը խորհրդանշող 12 խորություններ են գտել: Դրանք կարող էին խորհրդանշել նաեւ 12 օրացուցային ամիսները, դրանցում, ըստ երեւույթին, փայտե սյուներ են կանգնեցված եղել:
Բիրմինգհեմի համալսարանի գիտնականների խումբը ենթադրում է, որ գտածոն մոտ 10 հազար տարվա վաղեմություն ունի, հայտնում է BBC-ն: Նման օրացույցից օգտվել են տեղում բնակվող հնագույն մարդիկ, որոնք հավաքչությամբ եւ որսորդությամբ էին զբաղվում: Առաջին պեղումներն այդ տարածքում 2004թ. էին կատարվել: Ըստ գիտնականների՝ Ուորեն Ֆիլդում գտնված մեզոլիթյան դարաշրջանի օրացույցը հազար տարով ավելի հին է Միջագետքի համանման օրացույցից, որը նախկինում հնագույնն էր համարվում:
Շոտլանդական օրացույցն ուղղված է ձմեռային գիշերահավասարի ժամանակ արեւի ծագման կետին: Դա նախամարդկանց հնարավորություն է տվել ճշգրտել աստղագիտական իրական ժամանակը եւ կռահել սեզոնային փոփոխությունների շրջանը, գրում է Vesti.ru-ն:





























