Հնդկաստանի գերագույն դատարենն արգելել է Մահարաշթրա արեւմտյան նահանգում եւ դրա մայրաքաղաք Մումբայում պարային բարեր բացելը:

Բարերը, որոնցում կանայք հնդկական պարեր էին պարում, արգելվել են նահանգի ղեկավարության կողմից: Նման բարերում պարող կանանց փողի մեջ լողացնում էին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ պաշտոնյաների՝ դա ազդում էր հնդիկ երիտասարդների բարոյականության վրա եւ հանցավորություն ու անբարոյականություն սերմանում:

Նախքան արգելքի ընդունումը նման բարերում հարյուրավոր կանայք էին աշխատում: