Բրիտանիայի ԱԳՆ-ն հանգստի մեկնող իր քաղաքացիներին նախազգուշացրել է Միջերկրական ծովի լողափերի վրա մեդուզաների գրոհի մասին: Ինչպես ասվում է նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում, մեդուզաներ են հայտնվել Միջերկրական ծովի ափին գտնվող երեք երկրներում՝ Իսպանիայում, Հունաստանում եւ Մալթայում, որտեղ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել բրիտանացիները: Նախարարությունը խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին տեղեկությունների համար դիմել տեղի իշխանություններին եւ հետեւել նրանց խորհուրդներին՝ արդյոք արժի լողալ, թե՝ ոչ:
Guardian-ի տվյալներով՝ ամեն տարի Միջերկրական ծովում մեդուզաների խայթոցներից տուժում է 150 հազար մարդ: Մեդուզաներն առավել ակտիվ են Հունաստանում, Իսպանիայում, Սարդինիայի կղզիներում, Սիցիլիայում, Մալթայում, Իսրայելում եւ Լիբանանում, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:





























