Սննդի մեջ օգտագործվող կանաչեղենի բազմազանության մեջ նեխուրը, թերեւս ամենագլխավորն է իր օգտակար հատկություններով: Նեխուրի մեջ արժեքավոր նյութերը իդեալական կերպով բալանսավորված են եւ հեշտությամբ մարսվում են, ուստի դրա օգտագործումը ակտիվ մաքրող, երիտասարդացնող եւ ընդհանուր ամրացնող ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա:
Այդ բույսը լի է վիտամիններով. Նեխուրի մեկ թերթի մեջ, օրինակ, պարունակում է A եւ C վիտամինների օրական չափաբաժնի 6-7 տոկոսը: Բացի այդ, նրանում շատ են В1, В2, К եւ РР վիտամինները, ինչպես նաեւ երկաթ, կալիում, ֆոսֆոր հանքանյութերը: Նեխուրում առկա է նաեւ օրգանիկ նատրիում, որը կարող է փոխարինել աղին: Ոչ մի այլ բույս այդքան շատ հատկություններ չունի:





























