Դուբայի վարչակազմն արշավ է սկսել, որի նպատակը քաղաքի բնակիչների առողջ ապրելակերպը  խրախուսելն է: «Ոսկու կշռով» կոչվող նախաձեռնության շրջանակում  բնակիչներին յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց ոսկու գրամի չափով  պարգեւ է սպասվում:

Այդ պարգեւի իրավունքն ստանալու համար պահանջվում է  ամսվա ընթացքում նիհարել առնվազն երկու կիլոգրամով, եւ քանի որ ոսկու մեկ գրամի արժեքը 45 դոլար է, նրանք կստանան  90 դոլարի չափով պարգեւ:

Մասնակիցների գրանցումը տեղի կունենա հուլիսի 19-ին: Մրցույթը կավարտվի օգոստոսի  16-ին:  Ամենաշատը նիհարած երեք մասնակիցների միջեւ կխաղարկվի գլխավոր մրցանակը` 5.446 դոլարի չափով:

Կազմակերպիչները նշում են, որ նպատակը բնակչությանն անվճար մարզահրապարակներ ուղղորդելն է, որոնք տեղակայված են ողջ քաղաքում: