Լյեժի առաջին ատյանի դատարանը վճռել է թույլ տալ 55-ամյա բելգիացի Ջովաննային ամուսնանալ Գվինեայից 27-ամյա ապօրինի ներգաղթյալ Մուսսեի հետ: Արտասովոր զույգը հասել է իր նպատակին՝ չնայած տեղի իշխանությունների մերժմանը:
Ավելի վաղ կոմունալ իշխանությունները հրաժարվել էին գրանցել անհավասար ամուսնություն՝ կասկածելով, որ այդ կերպ Մուսսեն ցանկանում է օրինական դարձնել Բելգիայում իր բնակվելը: Դատարանը խնդրի նման մեկնաբանության հետ չի համաձայնել: Այս մաիսն հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սա Ջովաննայի արդեն 4-րդ ամուսնությունն է: Վճռում նշվում է, որ «այն պահից ի վեր, ինչ զույգը ցանկացել է միություն ստեղծել, արդեն նշանակություն չունի, արդոյք նրանք իրենց հայրենիքում աղքատությունից եւ միայնությունից խուսափելուց բացի այլ նպատակ հետապնդում են, թե ոչ»:





























