Ավստրալացի գիտնականները հայտնաբերել են մարդու երջանկության բանաձեւը: Երջանիկ լինելու համար մարդուն միայն երեք բան է հարկավոր:
Հոգեբան Ռոբերտ Կամինսը պնդում է, որ ոչ բնակության վայրը, ոչ ազգությունը, ոչ երեխաների առկայությունը կամ բացակայությունը չի կարող խանգարել մարդկային երջանկությանը, եթե հետեւեն այդ երեք կանոններին:
Անհրաժեշտ գործոններից մեկը փողն է: Ըստ պրոֆեսորի` երջանկության համար անհրաժեշտ փողի ծավալը կախված է երեխաների առկայությունից եւ բնակության վայրից: Գիտնականն արդյունքում նշել է տարեկան 100 հազար դոլար գումար: Հաջորդը սիրելի մարդու առկայությունն է: Ընդ որում, փորձագետները նշում են, հաջող անձնական կյանքը փողից կարեւոր է, քանի որ այն տալիս է պաշտպանվածության եւ բարօրության զգացողություն, հայտնում է utro.ru-ն` վկայակոչելով The Times of India-ն:
Երջանկության հաջորդ բաղադրիչը սոցիալական ակտիվությունն է:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երեխաների բացակայությունը, ավելորդ քաշը եւ առողջական խնդիրները մարդուն չեն խանգարում երջանիկ լինել: Պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ իրենց նորմալ են զգում:





























