Ամերիկացիներ Դեւիդ եւ Լորեն Բլէրները աշխարհի «ամենաամուսնացած» ամուսնական զույգն է: Համատեղ կյանքի 30 տարիների ընթացքում նրանք հասցրել են պսակադրվել 106 անգամ: Դա կարելի է համաշխարհային ռեկորդ համարել:

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ նրանք ծանոթացել են 1982թ: Առաջին անգամ զույգն ամուսնացել է 1984թ: Այդ ժամանակվանից ի վեր՝ զույգը պարբերաբար կրկնել է հանդիսավոր արարողությունը:

Վերջին 30 տարիների ընթացքում Բլէր ամուսինները պսակադրվել են Լոնդոնում, Նյու Յորքում, Շոտլանդիայում, Լաս Վեգասում: Նրանք պսակադրվել են Սուրբ Վալենտինի օրը, ամեն տարվա հունվարի մեկի առավոտյան, փետրվարի 29-ին, երբ տարվա մեջ եղել է այդ օրը եւ այլն: Այս մասին հաղորդում է «Vesti.Ru»-ն:

Բլէրների հաջորդ պսակադրությունը նշանակված է օգոստոսի 4-ին: