Հռոմի Ֆրանցիսկոս պապըիր վստահությունն է ցուցադրել զանգվածային հաղորդակցման ժամանակակից միջոցների նկատմամբ. նրան մեղքերը կխոստովանեն Twitter-ի միջոցով:

Ֆրանցիսկոս պապը Twitter-ում իր բաժանորդագրերին «լիարժեք ինդուլգենցիա» կբաժանի. դա ենթադրում է հատուկ գործողություն, որը թույլ կտա կրճատել մաքրման սենյակում գտնվելու ժամանակը:

Նորության մասին հաղորդվել է Պապի՝ Բրազիլիա մեկնելու նախապատրաստությունների ընթացքում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ֆրանցիսկոս պապի կողմից արված առաջին հրապարակումից հետո Twitter-ում նրա բաժանորդագիրների թիվը հասել է 7 մլնի եւ եթե այդ միտումը շարունակվի, ապա նա կարող է սոցկայքի հիմնական առաջատարների լուրջ մրցակիցը դառնալ: Բաժանորդագիրների թցի առումով նա առաջ է անցել նաեւ իր նախորդից:

Ֆրանցիսկոսը եւս Բենեդիկտոս 16-րդի նման թվիթերը թողնում է 9 լեզուներով՝ անգլերենով, իտալերենով, լատիներենով, արաբերենով, իսպաներենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, գերմաներենով եւ լեհերենով: