Թեեւ նախորդ դարի վերջին նկատվում էր վեներական հիվանդությունների տարածվածության մակարդակի նվազում, վերջերս նորից աճ է նկատվում::

Նման եզրակացություններ են հնչել Վիեննայում կայացած միջազգային կոնգրեսի ժամանակ, որը նվիրված է եղել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններին, այդ թվում ՁԻԱՀ-ին:

Մասնավորապես, անհանգստացնող կանխատեսումներ են հնչել բակտերիալ վարակների վերաբերյալ: Հատկապես դա վերաբերում է «հին» հիվանդություններին, ինչպիսիք են հոնորեան եւ սիֆիլիսը:

Նույնպիսին է վիճակը նաեւ սնկային եւ վիրուսային վարակների մասով, որոնցից են հերպեսն ու ՄԻԱՎ-ը: Բարեբախտաբար սովորական պենիցելինը մինչ այժմ օգտակար է սիֆիլիսի դեպքում, հաղորդում է MedDaily.ru.-ն:

Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ 19-49 տարեկանների շրջանում տարեկան բուժվող վեներական հիվանդություններով հիվանդացության մոտ 448 մլն դեպք է արձանագրվում: