Քաղցրի վնասի մասին դիետոլոգ-գիտնականները դեռեւս վաղուց են խոսում: Ընդ որում, մասնագետները շարունակում են զարմացնել նոր բացահայտումներով: Վերջերս պազրվել է, որ քաղցրի հանդեպ սերը ալկոհոլամոլության նշան է:

Ինդիանայի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ քաղցրի հանդեպ ունեցած նախասիրությունից կարելի պարզել ալկոհոլի հանդեպ նրա հակումները: Հետզաոտության 16 կամավորներ խմել են մաքուր ջուր եւ շաքարաջուր: Պարզվել է, որ շաքարաջրի հանդեպ հակազդումն առաջանում է գլխուղեղի նույն այն հատվածում, որը գրգռվում է ալկոհոլ օգտագործելիս: Այս մասին հաղորդում է Եվրոլրատվամիջոցը:

Գիտնականները լրացուցիչ էքսպերիմենտներ կիրականացնեն՝ պարզելու քաղցրի եւ ալկոհոլի ընկալման միջեւ եղած կապը: