Բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդը Կամբրիա դքսությունում զբոսնելիս կատակել է, որ սպասում է գահաժառանգի՝ հնարավորինս շուտ լույս աշխարհ գալուն, քանի որ դրանից է խակված միապետի արձակուրդը:
Հաջորդ շաբաթվա վերջին Եղիսաբեթ 2-րդը մեկնում է ավանդական ամառային հանգստի՝ Շոտլանդիայում տեղակայված թագավոական նստավայր: Այնպես, որ Քեյթն ունի մոտավորապես 8 օր, հակառակ դեպքում թագուհին ստիպված կլինի վերանայել հանգստի իր ծրագրերը, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Մինչ այդ Daily Telegraph-ը հաղորդում է, որ Քեյթը կարող է գահաժառանգին լույս աշխարհ բերել ոչ թե Լոնդոնում, այլ Ռեդինգ քաղաքում:





























