Հուլիսի 19-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ին կնվազի 3-5 աստիճանով,այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում հուլիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Գիշերը մայրաքաղաքում սպասվում է +19+21, ցերեկը` +32+34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Կոտայքում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Գեղարքունիքում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Լոռիում` գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Տավուշում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+33,
Արարատում` գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում` գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+33,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +26+30:





























