Արցախի դիվանագետները այս 20 տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները այսուհետ եւս կծառայեցնեն ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում հյուրընկալելով ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ արտասահմանյան երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչներին եւ արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատակիցներին:

Բանակի հրամանատարը շնորհավորել է հյուրերին արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ բարձր գնահատելով վերջիններիս ներդրումը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերջին զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ռազմաքաղաքական կարեւոր զարգացումներին եւ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  տիրող իրադրությանը:

Վերջում ԼՂՀ պաշտպանության նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: