«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, հուլիսի 19-ին ժամը 10.00 - 18.00-ին կդադարեցվի Արշակունյաց պող. 1-34 հասցեների, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ, Կաշեգործների, Լազո, Բրյուսով, Սեւանի փողոցների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: