Անգլիայում անբնական տապի պատճառով արդեն 760 մարդ է մահացել: Այս մասին գրում է The Independent թերթը՝ վկայակորելոբ Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության Լոնդոնի դպրոցի հետազոտության արդյունքները:

Սպասվում է, որ տապը կարող է տեւել եւս 10 օր եւ մահվան դեպքերի թիվը կարող է աճել, գրում է The Times-ը:

Առավել մեծ ռիսկի տակ են սրտային եւ շնչառության հետ կապված խրոնիկ հիվանդները, ինչպես նաեւ երեխաներն ու տարեց մարդիկ:

Միաժամանակ, իշխանությունները խորհուրդ են տվել բրիտանացիներին չչարաշահել ջրի օգտագործումը: Պատկան ընկերությունները հայտնել են, որ շոգի պատճառով կտրուկ ավելացել է ջրի սպառումը, ինչը հանգեցրել է ջրի խողովակներում ճնշման աճի: