Հայաստանի տարբեր հատվածներում, հուլիսի 18-ին, խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փոխանցմամբ՝ մասնավորապես` Երեւանի Վերին Անտառային փողոցի թիվ 146/1 շենքի մոտակայքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում գտնվող բենզալցակայանի մոտակայքում`15 քմ խոտածածկ տարածք, Թումանյան փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում` 100 քմ բուսածածկ տարածք, Արմավիրի մարզի Արազափ գյուղի 1-ին փողոցի թիվ 160 տան բակում` 300 հակ պահեստավորված անասնակեր, Լոռիի մարզի Նոր Ավան թաղամասում Չաղրի ձորի տարածքում` 2000 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում` 200 քմ խոտածածկ տարածք, Մեղրի-Կապան ավտոճանան¬ա¬¬¬պարհին` 1000 քմ խոտածածկ տարածք,Մասիս քաղաքի 5-րդ փողոցի թիվ 20 տան մոտակայքում հսկողությամբ այրվել է 3000 քմ ցորենի հնձած արտ:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




























