Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23/2 հասցեի մոտ, հուլիսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 76 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 22-ամյա ուղեւորուհին ընկնել է միկրոավտոբուսի սրահում եւ  մարմնական վնասվածքներով   բուժօգնության դիմել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: