Երեւանի Շիրակի փողոցի թիվ 70 հասցեի մոտ, հուլիսի 18-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 10.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: