Հայաստանի տարածքում, հուլիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել են նաեւ կողոպուտի` 1, խարդախության` 5 , խուլիգանության 2 եւ գողության 6 դեպքերը:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 ավտովթար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























