Հայաստանում առաջիկա շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ: Կիրակի հանրապետության հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները կանխատեսում են կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղենակ: Հուլիսի 21-ին, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, ցերեկը` +32+34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Լոռիում` գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +20+25,
Տավուշում` գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,
Արարատում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+26,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +25+29:





























