Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի թիվ 12 տան բակում առաջացել է փոս: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 19-ին, ժամը 16.06-ին:
Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Էդուարդ Պետրոսյանին պատկանող տան բակում առաջացել է 2 մ խորությամբ, 1մ լայնությամբ փոս:
Փրկարարները կատարել են տարածքի սահմանազատման աշխատանքներ:




























