Ինտերպոլի Հայաստանի ազգային բյուրոն 2013 թվականի առաջին կիսամյակում լիարժեքորեն եւ ամբողջ ծավալով կատարել է իրեն վերապահված գործառութային պարտականությունները հանցավորության դեմ պայքարի ոլորտում:
Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, թե ԱԿԲ-ի հիմնական խնդիրները հանդիսացել են` ոստիկանական ծառայություններին, ազգային իրավապահ այլ մարմիններին եւ Ինտերպոլի անդամ երկրների ԱԿԲ-ներին առավելագույնս ապահովել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության տրամադրության տակ առկա տեղեկատվությամբ (օպերատիվ եւ մեթոդական), արագ եւ արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ` եղած օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու նպատակով:
ԱԿԲ-ի կողմից 2013թ. 1-ին կիսամյակին ստացվել եւ առաքվել է 6486 (2012թ.` 6190) տեղեկատվական միավորը, որից 2848-ը (2012թ.` 2780)` փոխանակվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների հետ:
ԱԿԲ-ի գործունեության ուղղություններից առաջնահերթային են հանդիսացել` անձանց հետախուզում 2507 (2012թ.` 2456) տեղեկատվական միավոր, անձերի օպերատիվ ստուգումները եւ նույնացումը 1153 (2012թ.` 1053), առեւանգված ավտոտրանսպորտային միջոցների հետախուզումը 588 (2012թ.` 627), դրամանենգությունը եւ փաստաթղթերի կեղծումը 494 (2012թ.` 332) եւ այլն:
Գլխավոր քարտուղարություն է ուղարկվել օպերատիվ նշանակության 17 (2012թ.` 15) հատուկ հաղորդագրություններ:
ԱԿԲ-ն համագործակցել է Ինտերպոլի անդամ 89 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել` Ռուսաստանի Դաշնության` 647 ստացված եւ առաքված տեղեկատվական միավոր, Ֆրանսիայի` 288, Գերմանիայի` 178, Թուրքիայի` 151, ԱՄՆ` 148, Շվեդիայի` 115, Ուկրաինայի` 112, Վրաստան` 111, Լեհաստանի` 102 եւ Իրանի` 67 հետ:





























