Ինտերպոլի Հայաստանի ազգային բյուրոն 2013 թվականի առաջին կիսամյակում Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված 78 (2012թ.` 68) նոր հարցումների հիման վրա, կատարված աշխատանքների արդյունքում ոստիկանության մարմինների միջոցով հաջողվել է կազմակերպել 21-ի հայտնաբերումը Հայաստանի Հանրապետությունում (12-ը հետախուզվում էին միջազգային մակարդակով), որոնցից 10-ը ձերբակալվել են:
Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, թե հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ստացված 64 (2012թ.` 55) նոր հարցումների հիման վրա տեղեկատվության օպերատիվ ուղեկցումը կազմակերպելու շնորհիվ հաջողվել է պարզել նրանցից 68-ի (2012թ.` 55) գտնվելու վայրը, որոնցից 48-ը (2012թ.` 32) ձերբակալվել են, իսկ 7-ը (2012թ.` 8) ենթարկվել էքստրադիցիայի:
Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 20 անձանց, որոնցից 10-ը ձերբակալվել են, 4-ը ենթարկվել էքստրադիցիայի:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ձեւակերպումների մասնագիտացված կետից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգվել է 16560 (2012թ.` 13475) ավտոտրանսպորտային միջոց: Արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է հափշտակված 6 (2012թ.` 6) ավտոմեքենա: Միջազգային հետախուզման մեջ են գտնվում Հայաստանի տարածքում հափշտակված 158 ավտոմեքենաներ:




























