Շարունակվում է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի տվյալների պահոցների համալրումը: Այսօրվա դրությամբ ընդամենը ԱԿԲ-ի տվյալների պահոցներում կուտակված է 150243 (հաշվետու ժամանակահատվածում` 23595) տեղեկատվական միավոր:
Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, թե 2013թ. առաջին կիսամյակում կազմվել եւ ոստիկանության ծառայություններին ու այլ շահագրգիռ մարմիններին են տրամադրվել 31 (2012թ.` 30) վերլուծական եւ տեղեկատվական նյութեր հանցավորության դեմ պայքարի տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնք մեթոդական եւ կիրառական նշանակություն ունեն: ՀՀ ոստիկանության ծառայություններ (ԿՀԴՊԳՎ, ՔՀԳՎ, ԻԿ, ՓՔՎ եւ այլ իրավապահ մարմիններ) փոխանցվել են օպերատիվ բնույթի 14 նյութեր (2012թ.` 11):
Կազմակերպվել է ՀՀ ոստիկանության քննչական եւ ԿՀԴՊ գլխավոր վարչություններից, ինչպես նաեւ Բելգիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԿԲ-ներից ներկայացված` 12 (2012թ.` 8)` միջազգային քննչական հանձնարարականների կատարումը:
Ինտերպոլի հեռահաղորդակցման I-24/7 համակարգի միջոցով Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության պահոցներին ուղղակի մուտք ունեն ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ, ՔՀԳՎ, ԻԿ, Երեւան քաղաքի վարչությունը, ԱՎՎ, ՃՈ եւ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնին:





























