20 մարդ է զոհվել Իրաքում հուլիսի 19-ին, սուննիական մզկիթում որոտացած պայթյունի հետեւանքով: Առնվազն 40 մարդ վնասվածքներ է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել Վաջիհիա քաղաքում՝ Դիյալա նահանգի մայրաքաղաք բաակուբայից հյուսիս-արեւելք: Պայթյունը հնչել է, երբ մզկիթը լի էր մարդկանցով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրաքում բռնությունների աճը կապված է սուննիների եւ շիաների դիմակայության հետ: