Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել իրականացվող բարեփոխումներին եւ փորձի փոխանակմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: