ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի բնակչուհին Craigslist կայքում հայտարարություն է տարածել եւ աղջիկ է որոնում, ով կգայթակղի իր ամաչկոտ որդուն՝ Հարվարդի ուսանողին:

«Միգուցե տարօրինակ է, բայց ես ուզում եմ օգնել որդուս: Նա երեբեք ընկերուհի չի ունեցել, եւ վստահ եմ՝ դեռ կույս է: Ես ցանկանում եմ համապատասխան աղջիկ գտնել, ով իմ խեղճուկրակին բոլոր ճակատներում հաջողակ ուսանող կդարձնի»,- գրել է հոգատար մայրը:

Հայտարարության մեջ նույնիսկ մանրամասն նկարագրված է ապագա զույգի «պատահական» հանդիպման բոլոր մանրամասները: «Ես մի լավ համերգի չորս տոմս կգնեմ, երկուսը կտամ ձեզ: Այնտեղ կհանդիպեք եւ կզրուցեք: Դարնից հետո ձեր ուղեկիցներին կուղարկեք որեւէ տեղ, իսկ դուք կգնաք որեւէ գողտրիկ վայր ու...»,- գրել է կինը, հաղորդում է Life News-ը:

Որպես պարգեւ կինը խոստացել է լուծել աղջկա ֆինանսական խնդիրները եւ մի մեքենա նվիրել: