Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում խոշոր եղջերավոր անասունների անկում է գրանցվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է Հուլիսի 19-ին ժամը 18.02-ին:

Ժամը 18.05-ին կապ է հաստատվել գյուղապետ Ս. Սողոյանի հետ, ով հավաստիացրել է, որ անկել են 2 խոշոր եղջերավոր անասուն: Անկման պատճառ է հանդիսացել ջրափոսերից ջուր խմելը: