Ռուսաստանի Օմսկի շրջանում մենինգիտից երեքամյա աղջիկ է մահացել: Երեխան մահացել է Օդեսսկոե գյուղում: Քննչական կոմիտեն ստուգումներ է սկսել երեխայի ծնողների պնդմամբ: Ծնողների կարծիքով, երեխայի մահվան մեջ կա բժիշկների մեղքը:

NTV-ի փոխանցմամբ, Էնտերովիրուսային վարակով հիվանդացության եւս մեկ դեպք գրանցվել է Լյուբլինի շրջանում: Այնտեղ վարակվել է 5-ամյա երեխա: Այժմ «Ռոսպոտրեբնադզորը» հետազոտում է մանկապարտեզը, ուր այցելել է երեխան:

Շճային մենինգիտի բռնկումներ այս տարի գրանցվում են Ռուսաստանի ողջ տարածքում: Հատկապես վտանգավոր է իրավիճակը դպրոցական ճամբարներում: Նիժեգորոդյան երկրամասում մի ճամբար արդեն փակվել է: