Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը իր վերջին (մայիս) զեկույցում Հայաստանում տնտեսական աճը 2013 թ. կանխատեսել է 5%: Այդ մասին ասյօր՝ հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎԶԵԲ տնտեսագետ Ալեքսանդր Պիվովարսկին: Սակայն, նրա խոսքով, դրանում հաշվի չեն առնվել գազի ու էլեկտրաէներգիայի վերջին «անակնկալ» թանկացումները:  «Թանկացումները կարող են հակառակ ազդեցություն ունենալ մեր կանխատեսումների վրա: Վերջին ամիսները աննպաստ են եղել այն բոլոր երկրների համար, որտեղ գործունեություն է ծավալում ՎԶԵԲ-ը: Եվրոյի գոտին անկման փուլում է, Ռուսաստանում աճի դանդաղեցում կա: Մեր երկու խոշոր գործընկերները՝ Թուրքիան եւ Լեհաստանը դանդաղ առաջընթաց ունեն: Հայաստանի 4-5% աճը շատ հեղինակավոր կարող է լինել; Նմանատիպ խնդիրներ ունեցող Ուկրաինայի համար կանխատեսել ենք 0,5% անկում»,- ասաց Ա. Պիվովարսկին;

ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին էլ նշեց, որ Հայաստանում սովոր են բարձր աճերին, ու 4-5%-ը բավարար չեն համարում: «Ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի եմ, ու միայն մանկության տարիներին են հիշում, որ տնտեսական աճը գերազանցեր 2%-ը»,- ասաց Ս. Չակրաբարտին:

Նշենք, որ Հայաստանի տնտեսական աճը 2012 թ. կազմել է 7.2%, 2013 թ. պետական բյուջեի հիմքում դրված է 6.2% աճը, իսկ կիսամյակի տվյալներով տնտեսական ակտիվությունը 4.4% է: