Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Տաջիկստան է բերվել արտերկրում աշխատող 458 քաղաքացու դի: Նման տվյալներ է ներկայացրել Տաջիկստանի ՆԳՆ ղեկավար Ռամազոն Ռահիմովը:
Պաշտոնյայի խոսքով, արտերկրում իր հայրենակիցների մահվան հիմնական պատճառը հիվանդությունն է՝ 221 մարդ: Այլ պատճառներից են սպանությունը (41), վթարները (34), ինքնասպանությունները (13):
Անցած տարվա ընթացքում արտերկրից Տաջիկստան է տեղափոխվել 1055 դիակ:
Տաջիկստանի միգրացիոն ծառայության տվյալներով, Ռուսաստանում աշխատում է 1,1 մլն տաջիկ: Անցած տարի տաջիկ ներգաղթյալներն ապահովել են երկրի ՀՆԱ-ի մոտ կեսը:





























