Բրիտանացի մասնագետները ապագայում որոշելու են կյանքի տեւողությունն արյան անալիզի միջոցով: Այն նաեւ կպատմի սպասվող հիվանդությունների մասին: Արտառոց թեսթը մշակել են Լոնդոնի Թագավորական քոլեջի աշխատակիցները:
Դրա շնորհիվ հնարավոր է պարզել առանձին հիվանդությունների հակվածությունն ու իմանալ մարդու առողջության մասին:
Թեսթն ապագայում կօգնի կանխարգելման նոր մեթոդներ եւ ծերացման դեմ դեղամիջոցներ ստեղծել: Հետազոտության ընթացքում մասնագետները երկվորյակներից վերցված արյան 6 հազար նմուշ են ստուգել՝ Պարզվել են 22 մետաբոլիտներ, որոնք կենսագործունեության ընթացքում ձեւավորված օրգանիկայի շղթա են կազմում: Դրան յուրօրինակ «մատնահետքեր» են: Դրանց շնորհիվ գիտնականները մտադիր են գուշակել կյանքի տեւողությունը:
Այսպես, երիտասարդների մոտ մետաբոլիտների կոնցենտրացիան զգալիորեն ավելի քիչ է, քան տարեցների: Տվյալ տարրը նաեւ պատասխանատու է նորածնի քաշի համար, որը ազդում է նրա ապագա առողջության վրա: Մետաբոլիտները նաեւ օգնում են պարզել ապագա քրոնիկ հիվանդությունները: Սակայն որոշ դեպքերում արդյունքը կարող է փոխվել արտաքին գործոնների ազդեցության շնորհիվ:





























