Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի փորձագետների հետազոտությունը ցույց է տվել, որ երկրում սննդային թունավորումների 46 տոկոսը բաժին է ընկնում մրգերին եւ բանջարեղենին: Առավել հաճախ թունավորման է հանգեցնում կանաչ տերեւային բանջարեղենը, ինչպես սպանախն ու լատուկը, քանի որ դրանք սովորաբար ուտում են պանրի հետ:

Առոջղության համար «վնասակար» միսն ու տնային թռչունները թունավորումների ընդամենը 22 տոկոսի պատճառն են: Ըստ փորձագետների, ամեն օր թունավորումների հետ առնչվում են 9 մլն ամերիկացիներ: Դեպքերի մեծ մասում մարդիկ փորացավ եւ լուծ են ունենում, սակայն որոշ դեպքերում թունավորումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ, գրում է  MedikForum-ը:

Ջորջիայի համալսարանից դոկտոր Մայքլ Դոյլն ասում է, որ լատուկը առանձնակի վտանգավոր է, քանի որ ցավաստեղծ բակտերիաներ կարող են ձեւավորվել բույսի մեջ: