Պաղպաղակի արտադրության ամենահայտնի ընկերություններից մեկը՝ Baskin-Robbins –ը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու մարդու բնավորության եւ սիրելի պաղպաղակի միջեւ հնարավոր կապը:

«Օրինակ, մենք պարզեցինք, որ գույնզգույն շերբեթ նախընտրողներն ավելի հոռետես են, քան թվում, չնայած իրենց ընտրած վառ երանգին: Rocky Road տեսակը նախընտրողները լավ լսողներ են»,- ասել է տնօրեն Ալան Հիրշը, ով հիմնել է համի եւ հոտի հետազոտման կազմակերպությունը:

Եթե դուք վանիլային պաղպաղակի սիրահար եք, նշանակում է իմպուլսիվ եք, կարելի ասնգամ՝ իդեալիստ ասել: Մշտապես շոկոլադե պաղպաղակ ընտրողները զուրկ չեն դրամատիզմից եւ կոկետությունից, գրում է  The Daily Mail-ը: