Շինդլերի ցուցակի բնօրինակներից մեկը հայտնվել է eBay էլեկտրոնային աճուրդում։ Աճուրդը կշարունակվի 9 օր։

14  էջանոց փաստաթղթի մեկնարկային գինը 3 մլն դոլար է։ Ընդ որում՝ այն վաճառող կալիֆորնիացի հավաքածուատերերը կրկնակի ավելին են ակնկալում ստանալ։ Ցուցակում  801 հրեա տղամարդկանց անուն-ազգանուններ են, որոնց Օսկար Շինդլերը ցաննկացել է փրկել գերմանական համակենտրոնացման ճամբարներից։ Փաստաթղթում նշված ամսաթիվն է 1945թ. ապրիլի 18-ը։

Մասնագետներն ասում են, որ ցուցակը մեքենագրել է Շինդլերի անձնական հաշվապահը, որի սերունդներն էլ, ըստ ամենայնի, այն հավաքածուատերերին են վաճառել, հայտնում է vesti.ru-ն։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Օսկար Շինդլերը հազարից ավելի հրեաների է փրկել՝ Լեհաստանի եւ Չեխիայի իր ձեռնարկություններում նրանց աշխատանքի ընդունելով։