Ոստիկանության քրեական գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, հուլիսի 19-ին, ժամը 13-ի սահմաններում, օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 22-ամյա Վարազդատ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 28-ից ՌԴ Պրիմորսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:



























