Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23/1 հասցեի մոտ, հուլիսի 19-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























