Ավստրալիայի Քաբուլթյուրա քաղաքի հիվանդանոցում 75-ամյա թոշակառու Մայքլ Սիմոնսին հայտնել են, որ նա ստիպված է 6-7 տարի սպասել, որպեսզի գաստրոկոպիայի նշանակման հարցով խորհրդակցի բժշկի հետ:

Սիմոնսը հիվանդանոց է տեղափոխվել մի քանի ամիս առաջ: Սպասման թերթիկում նշվել է, որ մասնագետի մոտ ընդունելության մասին Սիմոնսին կհայտնեն դրանից 4 շաբաթ առաջ: Երբ թոշակառուն զանգահարել է հիվանդանոց եւ հարցրել, թե որքան պետք է սպասի, նրան ցնցող պատասխան են տվել, գրում է Life News-ը:

«Եվ դա միայն խորհրդատվության համար: Իսկ բուժման կուրսի համար, ես վստահ եմ, նրանք էլի մի երկար սպասման թերթիկ ունեն»,-ասել է ավստրալացին տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Քաղաքի բժշկական իշխանությունները վկայակոչել են գաստրոսկոպիայի չափից մեծ պահանջարկը եւ վստահեցրել, որ քննարկում են այդ ժամկետը կրճատելու հնարավորությունը: