Ալթայում զբոսաշրջիկներից մեկը վախճանվել է քարաթափման ժամանակ  վրանի վրա ընկած քարի հարվածից։ Տղամարդը գիտակցության չգալով մահացել է։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Բելուխա լեռան մոտ։

Ողջ մնացած կնոջը փրկարարները  ուղղաթիռով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Նրա վիճակը միջին ծանրության է, բայց կայուն, հայտնում է vesti.ru-ն։

Զբոսաշրջիկները հանգստանալու էին եկել Բառնաուլից։ Ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 19-ին, Ակ-Կեմ լճի մոտ քարաթափում էր սկսվել։ Խոշոր քարն ընկել էր ուղիղ զբոսաշրջիկների վրանի վրա: